Միլանի դատարանում այսօր սկսվել է հայտնի «Ռուբիի գործը», որով Իտալիայի գործող վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այն ժամանակ Մարոկոյից Իտալիա ժամանած պարուհի Ռուբին եղել է 17 տարեկան:
Վարչապետին մեղադրում են նաև կանանց հետ ինտիմ հարաբերություններ ունենալու դիմաց վճարելու համար: Առաջին անգամ Բեռլուսկոնին Ռուբիին «հանդիպել է» 2010 թ. Սուրբ Վալենտինի օրը: Սակայն Բեռլուսկոնին հերքում այս մեղադրանքները. «Ես կյանքում կանանց չեմ վճարել»,- պնդում է վարչապետը: Բեռլուսկոնիին մեղադրում են նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ոստիկանությունը պնդում է, որ Բեռլուսկոնին զանգել է իրավապահներին և խնդրել, որպեսզի նրանք ազատ արձակեն իրենց մոտ հայտնված Ռուբիին, որին ձերբակալել էին Իտալիայում անօրինական բնակվելու մեղադրանքով:
Դատարանն այսօր նիստը հետաձգել է մինչև մայիսի 31-ը, քանի որ ո՛չ Ռուբին և ո՛չ էլ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին չեն ներկայացել դատավարությանը: Հայտնի չէ, սակայն, եթե երկուսն էլ հաջորդ անգամ չներկայան դատին, ի՞նչ պատժամիջոցներ կարող է կիրառել դատարանը:







































