Friday, 19 06 2026
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը

Աշոտյանը՝ կրթության ոլորտի կոռուպցիայի մասին (տեսանյութ)

2010 թ. դեկտեմբերի 30-ին ԿԳՆ-ն ընդունել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2010-11 թթ. միջոցառումների համալիր ծրագիրը», որում արձանագրված է, որ բուհերի ռեկտորներն իրենց տարեկան հաշվետվությունների մեջ պետք է նաև ներկայացնեն հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում իրականացված գործողությունները:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր կայացած հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում նշեց այն հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են կրթական համակարգի կոռուպցիոն երևույթներին: Նա մասնավորապես ասաց, որ կրթության ոլորտի թերֆինանսավորումը այսօր մեծ խնդիր է: Կրթության ոլորտի բյուջեի 30 տոկոսը տրամադրում է պետությունը, իսկ 70 տոկոսը կազմվում է ուսանողական վարձավճարների միջոցով, իսկ, օրինակ, եվրոպական և ամերիկյան բուհերի բյուջեն հիմնականում գոյանում է մասնավոր ոլորտի ներդրումների արդյունքում:

Մյուս հանգամանքը, որը, ըստ նախարարի, կոռուպցիայի պատճառ է դառնում, պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի առկայությունն է: Նրա խոսքերով, այս հանգամանքով պայմանավորված՝ թե՛ ներբուհական և թե՛ ընդունելության քննությունների ժամանակ բավականին ակտիվ են արտահայտված կոռուպցիոն երևույթները:

Աշոտյանը տեղեկացրեց, որ այդ ամենը կանխելու համար դեռևս անցյալ տարի նախարարությունը նվազեցրել է պետպատվերի շրջանակում տարկետման իրավունքով տեղերի քանակը և պետական բուհերին զրկել է վճարովի տարկետման իրավունքից: Նախարարի գնահատմամբ, այդ քայլերը արդյունավետ են, բայց բավարար չեն կոռուպցիոն երևույթները վերջնականապես վերացնելու համար:
Աշոտյանը խոստովանեց, որ բուհերում կոռուպցիան ուժգնանում է մասնավորապես մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու ժամանակ:
Նա նաև ընդգծեց, որ կոռուպցիայի աճին նպաստում է կրթության ցածր որակը, և կրթության որակը բարձրացնելու համար պետք է ամեն ինչ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում