Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ հիանում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեղափոխությամբ և ժամանակակից գիտության նվաճումներով:
«Կարծում եմ՝ աշխարհն ավելի արագ է շարժվում, քան մեր միտքը: Մենք նոր դարում ենք, սակայն հին գիտակցությամբ, և մենք պետք է այն թարմացնենք»,-Պերեսի խոսքերն է մեջբերում Forbes.ua-ն:
«Մենք նախագահ Օբամայի հետ խոսել ենք այն մասին, որ 27-ամյա տղան միայնակ ավելի մասշտաբային հեղափոխություն է արել, քան Լենինն ու Ստալինը, ընդ որում՝ առանց որևէ մեկին սպանելու: Եվ դա դեռ շարունակվում է»,- հավելել է Պերեսը:











































