Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն ընդունել էր Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադ»-ին:
Դաշտի տերերն առանց առաջատարի` Քրիշտիանու Ռոնալդուի, հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով: Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ:
«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսյեդադ»` 4:1
0:1 Էլուստոնդո (1’), 1:1 Ռոդրիգես (3’), 2:1 Ռամոս (37’), 3:1, 4:1 Բենզեմա (52’, 76’)











































