Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բերնաբեո»-ում ընդունեց «Տոտենհեմ»-ին և ապացուցեց, որ այսօր «խթաններ»-ն ի վիճակի չեն հավասար պայքար մղել իրենց հետ:
Մոուրինյոյի սաները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` գործնականում լուծելով կիսաեզրափակչի ուղեգրի հարցը:
Մադրիդցիներին իհարկե օգնեց Փիթեր Քրաուչը, որը հանդիպման 15-րդ րոպեին երկու անիմաստ դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից. անգլիացին երկու անգամ չբացատրված կոպիտ սահանկում կատարեց մրցակցի տուգանայինի մատույցներում, և երկու դեպքում էլ մրցավարն իրավացիորեն պատժեց նրան, սակայն մինչ նրա հեռացումը` հանդիպման 4-րդ րոպեին, Ադեբայորն արդեն բացել էր հաշիվը:
Մադրդցիներին մնում էր գրոհել` փորձելով զարգացնել հաջողությունը, և փակել Բեյլի ճանապարհը: Նրանք հենց այդպես էլ արեցին: Եթե առաջին խաղակեսում «Ռեալ»-ին հաջողվեց իրականացնել միայն առաջին խնդիրը` Բեյլին տարածություն չտալը, ապա երկրորդ խաղակեսում Մոուրինյոյի սաները հրաշալի կատարեցին նաև իրենց առջև դրված երկրորդ խնդիրը: Ադեբայորը, Դի Մարիան և Ռոնալդուն 57-րդ, 72-րդ և 87-րդ րոպեներին ապահովեցին իրենց թիմի խոշոր հաշվով հաղթանակը: