ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծումը խախտում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին միջազգային պայմանագրերը և СНВ-3-ը՝ հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը: Ռուսաստանը դրան կպատասխանի բանակն ու նավատորմը նոր զենքերով վերազինելով՝ ունակ չեզոքացնելու ՀՀՊ պոտենցիալը՝ ասել է նա: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստում ելույթի ժամանակ բանակի գեներալն ասել է, որ միայն նախորդ տարի Իսպանիայում Վաշտի ռազմածովային բազայում մշտական հիմունքով տեղակայվել է ամերիկյան երկու ՀՀՊ ականակիր, այս տարի սպասվում է ևս երկու նման նավի տեղակայում:
Շարունակվում է նաև ՀՀՊ ցամաքային համալիրների կառուցում Ռումինիայում և Լեհաստանում, ընդ որում՝ հակահրթիռների համար կիրառում են արձակման կայաններ՝ «լիովին նման նրանց, որոնք օգտագործվում են ջրային բազավորման թևավոր հրթիռների արձակման համար»՝ ասել է Գլխավոր շտաբի ղեկավարը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցներն ավելացնում են հակահրթիռային պաշտպանությքան համակարգի տարրերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
«Մեր գնահատմամբ՝ տվյալ գործողությունները Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտում են»,- ասել է Գերասիմովը: Նրա խոսքով՝ որպես հետևանք խախտվում է ուժերի ռազմավարական հավասարակշռությունը և կայունությունն աշխարհում, «խախտվում է СНВ-3 պայմանագրի հիմքը, որում արձանագրվել է ռազմավարական հարձակողական և պաշտպանական սպառազինությունների անքակտելի փոխկապակցվածությունը»:
«Մենք չենք կարող անմասն մնալ Արևմուտքի երկրների այդպիսի գործողություններին և ստիպված ենք պատասխան միջոցներ ձեռնարկել»,- հավելել է Գերասիմովը:







































