Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: A մրցաշարում պայքարը շարունակում է Լևոն Արոնյանը:
Այսօր կայանում է 12-րդ տուրը, իսկ Լևոնի հակառակորդն էր Գիրի Անիշը, ում դեմ Արոնյանը պայքարում էր սպիտակ խաղաքարերով:
Մեր շախմատիստին չհաջողվեց առավելության հասնել մրցակցի հանդեպ՝ պարտիան 34-րդ քայլին ավարտելով ոչ-ոքի:
Նշենք, որ կարևորագույն հաղթանակ տարավ Մագնուս Կարլսենը, որը 12 տուրից հետո 9.5 միավոր ունի: Նրա մրցակիցն է Նակամուրան, ում Կարլսենը պարտության մատնեց 31-րդ քայլին:










































