Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հասցեագրել Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:
«Իվանովիչին «Չելսի»-ի լավագույն խաղացողն եմ համարում: Նա լավագույն պաշտպանն է Անգլիայում, հնարավոր է անգամ Եվրոպայում: Չեմ հասկանում, թե ինչու այդ մասին ոչ ոք չի խոսում: Տարօրինակ է, քանի որ Բրանիսլավը թույլ կողմեր չունի:
Նա օժտված է բոլոր որակներով, որոնք անհրաժեշտ են պաշտպաններին: Իվանովիչը ֆիզիկապես հզոր, արագավազ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է»,- Daily Mail-ը մեջբերում է Պիրեսի խոսքերը:










































