Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին սատարել է իր ընկերոջը` Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով ծանր վնասվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 3 ամսով:
««Ռեալ»-ի խնդիրները ևս մեկով ավելացան: Կասիլյասը մադրիդյան թիմի խորհրդանիշն է, նրանց ավագը: Դա մեծ կորուստ է «Ռեալ»-ի և Իսպանիայի համար:
Ես ու Կասիլյասը հաճախակի ենք շփվում միմյանց հետ: Երբ իմացա, որ Մոուրինյոն որոշել է նրան պահեստայինների նստարանին թողնել, անմիջապես հաղորդագրություն ուղարկեցի Իկերին` լավագույն մաղթանքներով:
Ես ցնցված էի, սակայն չեմ պատրաստվում մեկնաբանել «Ռեալ»-ի մարզիչների որոշումը»,- հայտարարել է Չավին:






































