«Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Նիկոլյա Անելկան մոտ ժամանակներս ամենայն հավանականությամբ կդառնա «Յուվենթուս»-ի խաղացող:
Թուրինյան ակումբը արդեն իսկ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը ֆուտբոլիստի հետ ու սպասում է, որ ՖԻՖԱ-ն թույլ տա Անելկային խզել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ, հայտնում է Sky Sport-ի թղթակից Ջանլուկա դի Մարցիոն:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ Անելկան ակումբի հետ կկնքի կես տարվա պայմանագիր ու կվաստակի 600,000 եվրո: Պայմանագրում կան նաև տարատեսակ բոնուսներ՝ ևս 200,000 եվրո 12 խաղ անցկացնելու համար, նույնքան՝ A Սերիայում հաղթելու համար, և 300,000 եվրո՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար:












































