Արգենտինայի ինքնահռչակ սուպերհերոսը, որն իրեն անվանում է Մենգաննո, իրականում նախկին ոստիկան է՝ Օսկար Լեֆոսսե անունով, հաղորդում է El Dia-ն:
Հանցավորության դեմ պայքարող 43-ամյա «հերոսի» ինքնությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Մենգաննոյին ձերբակալել են, երբ նա իր մեքենայից կրակ է բացել իրեն կասկածելի թվացող մարդկանց վրա: Նա ոստիկանությանն ասել է, որ ենթադրյալ հանցագործները կրակել են իր ատոմեքենայի վրա, երբ իքը կնոջ հետ է եղել, ինչը իրեն ստիպել է պատասխան կրակ բացել:
Facebook-ում սուպերհերոսը տեղադրել է իր ավտոմեքենայի լուսանկարները՝ նշելով, որ դրա վրա կրակել են չարագործները:
Ոստիկանությունը, սակայն պարզել է, որ բոլոր կրակոցներն արձակվել են նրա մեքենայից, հաղորդում է Sky News-ը:
Պարզվել է, որ զենք կրելու Մենգաննոյի լիցենզիայի ժամկետը մեկ տարի առաջ է լրացել: Նրան առաջադրվել է մեղադրանք՝ չգրանցված զենք կրելու համար: Հայտնի չէ, թե երբ դատարանը կզբաղվի նրա գործի քննությամբ:
Հայտի է, որ նա ոստիկանությունում ծառայել է 1989-1996 թթ.:
ԶԼՄ-ներն առաջին անգամ նրա մասին հայտնել են 2010 թ: Նա Բուենոս Այրեսի բնակիչներին ներկայանում էր սև կոստյումով ու կապույտ սաղավարտով, որը գրեթե ամբողջությամբ փակում էր նրա դեմքը:
Նա հայտարարել է, որ իրեն նյարդայնացնում է անարդարությունն ու օրենքի խախտումը:










































