Friday, 17 07 2026
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ներքաղաքական տոնավաճառի մեկնարկը տրված է

Տոնավաճառներում առևտրով զբաղվող քաղաքացիները երեկ վերսկսել են իրենց բողոքի ցույցերը` ընդդեմ շրջանառության հարկի մասին արդեն հայտնի աղմկոտ օրենքի, որի դեմ ցույցեր էին նաև նախորդ տարեվերջին: Այդ ժամանակ` մոտ երեք ամիս առաջ, կառավարությունը ցուցարարներին հանդարտեցրեց օրենքի նախագծի կիրառումը երեք ամիս հետաձգելով` հայտարարելով, որ դա անում են, որպեսզի մարդիկ կարողանան այս ընթացքում պատրաստվել փաստաթղթով աշխատելուն:

Եվ ահա, երեկ մարդիկ կրկին հավաքվել են կառավարության դիմաց` պահանջելով չկիրառել օրենքը փետրվարի 1-ից: Պահանջն արժանացել է կառավարության, ըստ էության, լուռ վերաբերմունքին, Հովիկ Աբրահամյանը ցուցարարների մոտ չի իջել, իսկ նրանք խոստացել են հեռանալուց հետո կրկին հավաքվել այսօր, ըստ նախնական տվյալների՝ նաև մարզերից եկած առևտրականների և վաճառականների մասնակցությամբ: Այս իրավիճակը շատ հետաքրքրական է դառնում երկու տեսանկյունից՝ տնտեսական և քաղաքական:

Նախ տնտեսականի մասին: Իհարկե, կասկած չկա, որ երկրում բիզնեսը պետք է փաստաթղթավորվի: Մյուս կողմից` կառավարությունը, փաստորեն, չի կարողանում խոշոր ներկրողներին վերահսկել սահմանի վրա և ուժը փաստորեն բանեցնում է փոքր ու միջին վաճառականների վրա:

Մի կողմից` տարօրինակ է, երբ նրանց շրջանառության հարկը 3,5-ից իջեցնում են 1 տոկոս, իսկ նրանք բողոքում են` գոհ լինելու փոխարեն, մյուս կողմից, սակայն, հայաստանյան իրականությունը ցրում է բոլոր տարօրինակությունները, որովհետև մարդիկ նախ չեն կարող փաստաթուղթ պահանջել խոշորից՝ քանի որ կարող են նրա հետ ունենալ անլուծելի խնդիրներ, իսկ երկրում դատարան և իրավապահ համակարգ չկա՝ իրենց պաշտպանելու համար, իսկ բացի այդ էլ` մարդիկ, իհարկե, առանց փաստաթղթի թաքցնում են իրենց իրական շրջանառությունը և ավելի նպաստավոր համարում այդպես աշխատել, քան իրական շրջանառության թեկուզ 1 տոկոսը վճարեն: Իսկ դա էլ գալիս է արդեն ընդհանուր տնտեսական քաղաքականությունից, երբ մարդիկ պարզապես միայն ստվերով աշխատելու պարագայում են իրենց ավելի պաշտպանված զգում, որքան էլ որ աբսուրդ է այդ իրավիճակը: Ակնհայտ է, որ խնդիրը որպես այդպիսին առանձին տնտեսական լուծում չունի, և այն կարող է լուծվել միմիայն ընդհանուր տնտեսական քաղաքականության շրջանակում, նաև քաղաքական որոշումների պարտադիր կայացմամբ: Այդպիսով, հասանք քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ այստեղ շահերը երկուստեք են: Մի կողմից` խոշորները և տոնավաճառների սեփականատերերը շահագրգռված են առկա իրավիճակի պահպանումով, մյուս կողմից` կառավարությունը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կանգնած է գրեթե անելանելի իրողությունների առաջ՝ ռիսկի տակ են և պետական բյուջեն իր կատարողականով, և ընդհանրապես սոցիալական և այլ պետական ծախսերը՝ տնտեսական անկման պատճառով, որ կլինի Ռուսաստանում ընթացող գահավիժման արդյունքը: Իսկ այս իրավիճակն իր հերթին խնդիրներ է առաջացնում Հովիկ Աբրահամյանի քաղաքական հավակնությունների համար:

Օրինակ` եթե վարչապետը լիներ Տիգրան Սարգսյանը, ապա ոչ մի կասկած չկա, որ Աբրահամյանը կլիներ, այսպես ասած, ժողովրդի կողքին: Սակայն այսօր նա վարչապետն է: Մյուս կողմից` ժողովրդի կողքին է նրա խնամին և քաղաքական հավակնությունների հարցում առանցքային դերակատարում ունեցող ոչ իշխանական բևեռի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը փետրվարի 5-ին պատրաստվում է բացել քաղաքական սեզոնը մեծ համաժողովով: Սակայն, ըստ էության, պարզվում է, որ սեզոնը բացվում է տոնավաճառների առևտրականների և վաճառականների բողոքով: Բողոք, որը կարող է լուրջ խնդիրներ հարուցել առանց այդ էլ խնդիրներ ունեցող Հովիկ Աբրահամյանի առաջ, որի համար ոչ իշխանական բևեռը վարչապետի պաշտոնը անցյալ տարվա ապրիլին ընդամենը 7-8 ամիսների կամ մեկ տարվա համար չէ, որ ապահովել էր:

Այս տեսանկյունից, իհարկե, հետաքրքրական է դառնում, թե ոչ իշխանական բևեռի առաջնորդը ինչ դիրքորոշում է ունենալու տոնավաճառների աշխատակիցների, առևտրականների և վաճառականների այս բողոքի հանդեպ: Ինչպես Տիգրան Սարգսյանի դեմ «ԴԵՄ ԵՄ»-ի ակցիայի դեպքում միանալու և աջակցելո՞ւ է, թե՞ փորձելու է ամեն գնով զսպել և հանդարտեցնել` այսպիսով շանթարգելի դեր կատարելով Հովիկ Աբրահամյանի համար: Մյուս կողմից` Հովիկ Աբրահամյանին փոխարինելը այս պահին ձեռնտու չէ նաև Սերժ Սարգսյանին, և նա ևս կարող է շահագրգռված լինել, որպեսզի Աբրահամյանի վրա նմանօրինակ ճնշումները քիչ լինեն, քանի որ վարչապետի թափուր պաշտոնը այս պահին կնշանակի ներքաղաքական նոր «ռազբորկաներ», և չի բացառվում, որ այսպիսով կարող է նախապատրաստվել Հովիկ Աբրահամյանից հետո պարզապես Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու հարց:

Առավել ևս, որ կարծես թե այս տարբերակն է միակ կենսունակը, եթե Ռոբերտ Քոչարյանը գործնականում որոշի փորձ կատարել նախագահի պաշտոնին վերադառնալու համար: Առանց վարչապետական ցատկահարթակի` այդ փորձը հաջողության հիմքեր չի ունենա: Այս առումով հետաքրքրական է, որ քաղաքական սեզոնն, ըստ էության, բացել է հենց Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցով, որում խոսում էր տնտեսության մասին և հայտարարում, որ ինքը գիտե ինչ անել՝ մեսիջներ հղելով կառավարության մի շարք անդամների` իհարկե չտալով կոնկրետ անուններ:

Սակայն այս սցենարի հնարավոր գործողության համար կարևոր են Ծառուկյան-Աբրահամյան հարաբերությունները, կամ էլ Աբրահամյանը պետք է հրաժարվի նախագահական իր հավակնություններից՝ համաձայնելով զոհել իրեն հանուն Ռոբերտ Քոչարյանի վարչապետական ճանապարհի: Այստեղ Սերժ Սարգսյանը կարող է շահագրգռված լինել սնուցել Հովիկ Աբրահամյանի հավակնությունները` այսպիսով մեծացնելով նրա կախվածությունն իրենից, նրան, ըստ էության, պահելով որպես բուֆեր և այդ բուֆերի հետևում շարունակելով նախապատրաստել 2017-18-ի իր սցենարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում