«Երբ հանդիպման 5-րդ րոպեին լսեցի, որ տրիբունայից կապիկի ձայներ են արձակում, փորձեցի չնկատել չլսել դա, սակայն այն անընդհատ շարունակվում էր, ես այլս չէի կարող հանդուրժել»,- հայտարարել է «Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը, ով «Պրո Պարտիա»-ի դեմ կայացած ընկերական խաղում ռասիզմի հերթական զոհը դարձավ: Ռասիստական վերջին աղմկահարույց սկանդալից հետո տաղանդավոր ֆուտբոլիստը մտածում է կտրուկ քայլերի դիմելու մասին. «Մտածում եմ Իտալիան լքելու հարցի շուրջ: Շուտով հանդիպելու եմ գործակալիս հետ քննարկեմ այդ հարցը: Ավելի հեշտ է մոռացության մատնել այդ դեպքը, բայց ես այլևս չէի կարող հանդուրժել…»: Հիշեցնենք, որ Բոատենգը լքեց խաղադաշտը: Գանացի կիսապաշտպանի օրինակին հետևեց խաղադաշտում գտնվող ողջ թիմը: Այժմ Բոատենգը շրջում է անվտանգության աշխատակիցների օգնությամբ:
Խտրականություն, որի զոհը դառնում է մի ամբողջ ռասա, որն աշխարհին տվել է լեգենդներ գրեթե բոլոր բնագավառներում՝ սպորտ, երաժշտություն, գիտություն և այլն: Թեմային բազմիցս ենք անդրադարձել, փորձել մեր փոքրիկ լուման ներդնել այս հրեշավոր երույթի դեմ պայքարում, սակայն նման դրսևորումները շարունակում են տարածվել մեծ արագությամբ: Դեռ 2004թ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոն Ատկինսոնը ստիպված էր ինքնակամ հեռանալ ITV հեռուստաընկերության մարզական մեկնաբանի աշխատանքից: ՉԼ կիսաեզրափակիչի շրջանակներում կայացած «Չելսի» – «Մոնակո» խաղից հետո նա ռասիստական արտահայտություններ արեց լոնդոնյան ակումբի սևամորթ պաշտպան Մարսել Դեսայիի հասցեին՝ մեկ այլ մարզական մեկնաբանի հետ զրույցում: Եթերն ավարտվել էր, բայց բարձրախոսները դեռ միացած էին, ինչն Ատկինսոնը չէր նկատել:
2008թ. մեծ աղմուկ բարձրացավ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Զենիթ» – «Մարսել» խաղի ժամանակ. «Զենիթ»-ի երկրպագուները բանաններ էին նետում հյուրերի ֆուտբոլիստների, հատկապես Ռանալդ Զուբարի, Տայե Տայվոյի ու Մամադու Նյանգի ուղղությամբ: ՈւԵՖԱ-ն ռուսական ակումբին տուգանեց 37.000 դոլարով: Այս առումով սկանդալային էր հատկապես 2011 թվականը: «Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը 8 խաղով որակազրկվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եզրային պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:
Ռոբերտո Կարլոսի ուղղությամբ բանաններ նետվեցին «Կռիլյա Սովետով»-ի «Զենիթ»-ի տրիբունաներից, իսկ «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին հետեց Լուիս Սուարեսի օրինակին. տուժեց ՔՓՌ-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդը: Թերին զրկվեց Անգլիայի ազգային հավաքականի ավագի թկապից, իսկ Ֆաբիո Կապելոն, ով պաշտպանել էր «Չելսի»-ի պաշտպանին, «Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից:
Անմարդկային երույթի դեմ պայքարի իր տարբերակներն է առաջարկել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին. «Մենք ունենք կանոններ, որոնք գիտեն Չեմպիոնների լիգայի գավաթի Եվրալիգայի գավաթների խաղարկությունների հանդիպումները սպասարկող մրցավարները: Եթե մրցավարը ռասիզմի դրսորման ականատես դառնա կամ նրան այդ մասին տեղեկացնի եզրային մրցավարը, նա կարող է դադարեցնել խաղն ու խնդրել հայտարարություն անել մարզադաշտում՝ ռասիստական արտահայտություններին անմիջապես վերջ տալու նպատակով: Այն շարունակվելու դեպքում մրցավարը կարող է 5-7 րոպեով դադարեցնել խաղը՝ թիմերին կոչ անելով ուղղվել հանդերձարաններ: Մարզադաշտում կրկին հայտարարություն կարվի: Ծայրահեղ դեպքերում մրցավարը կարող է դադարեցնել խաղը: Ես շնորհակալ եմ Բոատենգին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նա ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին: Հիմա մենք պարտավոր ենք մարզադաշտերից հեռացնել բոլոր նրանց, ովքեր մարզադաշտ են գալիս ոչ թե ֆուտբոլ դիտելու, այլ նման հրեշավոր արարքներ կատարելու համար: Այդ մարդիկ ընդհանուր ոչինչ չունեն ֆուտբոլի հետ»:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կարծում է, որ ակումբները պետք է լուրջ սանկցիաներ կիրառեն. «Ռասիզմի դրսևորման դեպքում պետք է լուրջ սանկցիաներ կիրառվեն, այլապես ոչինչ չի փոխվի: Ամբողջ աշխարհով անցկացնում ենք սեմինարներ, բայց պատկերը մնում է նույնը: Տուգանքները նույնպես ապարդյուն են: Հնարավոր է՝ անհրաժեշտ է ակումբների հաշվից միավորներ հանել կամ վտարել ավելի ցածր դիվիզիոններ: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատրաստվում է քննարկել այս հարցը: Ռասիզմի դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես դոպինգի, խարդախության այլ արատավոր երույթների դեմ, որոնք առկա են սպորտում»:
Ռասիզմի դեմ պայքարի նոր ալիք բարձրացնելն անհրաժեշտություն է, սակայն պետք է ընդունվեն կանոններ, որոնց կիրառման արդյունքում կտուժեն միայն մեղավորները: Թիմերը, որոնք չեն կիսում անընդունելի արարքներ կատարող, երբեմն հոգեկան խնդիրներ ունեցող մի քանի երկրպագուների դիրքորոշումը և պայքարում են դրա դեմ, չպետք է պատժվեն: Հաճախ ակումբները մի քանի խաղով զրկվում են հանդիսականներից՝ զրկվելով նաև խոշոր գումարներից, տուգանվում են խոշոր գումարներով: Թիմերի ակտիվից միավորներ հանելը (որոնք այդ միավորները վաստակելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսում), նրանց ցածր դիվիզիոններ ուղարկելը նույնպես անարդարացի և ապարդյուն կլինի: Բացի այդ, ակումբները կարող են դառնալ սադրանքի զոհ, թիմերը պատասխանատվություն կկրեն իրենց սկզբունքային հակառակորդների երկրպագուների արարքի պատճառով, որը գտնվում էր տրիբունայում և ներկայանում էր որպես տվյալ թիմի երկրպագու: Միգուցե պատժվեն հենց հանցագործները (տուգանքից մինչ երկարաժամկետ ազատազրկում):
Այս պայքարն առայժմ անարդյունավետ է: Մեզ մնում է միայն հուսալ, որ գործադրվող ջանքերն, ի վերջո, կտան սպասված պտուղները…








































