Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ինտեր»-«Շալկե» դիմակայության վերաբերյալ:
«Այդ զույգում ֆավորիտն, անշուշտ, միլանյան ակումբն է, սակայն «Շալկե»-ն մնում է գերմանական ակումբ, որն իրեն հատուկ ոճով է խաղում: Գելզենկիրխենցիներն ունեն նաև Ռաուլ, ով երբեք չի հանձնվում, նա միշտ իր շանսն է փնտրում»,- գրել է Վենգերը Eurosport-ի իր բլոգում: