Հյուսիսային Կորեայի իշխանությունները կապված չեն Կորեական թերակղզու միջուկազերծման մասին հռչակագրով, որը 1992 թ. հաստատվել էր Հյուսիսի և Հարավի միջև:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հանուն հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի հայտարարությունը, այդ փաստաթուղթն իր ուժը կորցրել է միջուկային շանտաժի քաղաքականության պատճառով, որն իրականացնում են Վաշինգտոնը և Սեուլը:
Նշենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է պատժամիջոցների ցուցակը Հյուսիսային Կորեայի հանդեպ: Փաստաթուղթը ստացել է ՄԱԿ ԱԽ-ի բոլոր 15 մշտական անդամների աջակցությունը (ներառյալ Ռուսաստանն ու Չինաստանը): Բանաձևն ընդլայնում է պատժամիջոցներն ընդդեմ այն կազմակերպությունների և անձանց, որոնք 2012 թ. վերջին զբաղվել են հրթիռի արձակման նախապատրաստմամբ:
Ի պատասխան ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի, Հյուսիսային Կորեայի պետական կոմիտեն հայտարարել է հերթական միջուկային փորձարկման ծրագրերի մասին, իսկ ԱՄՆ-ին անվանել «երդվյալ թշնամի», որի դեմ ուղղված է լինելու արբանյակների և հեռահար հրթիռների արձակումը: