Thursday, 18 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարզական հավաքների են իրենց ակումբների կազմերում

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող գրեթե բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և վերսկսել են մարզումներն իրենց ակումբների կազմերում, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այս օրերին Մոսկվայի «Դինամո»-ի կազմում Թուրքիայի Բելեկ քաղաքում է և իր թիմի կազմում պատրաստվում է Եվրոպա Լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի բելգիական «Անդերլեխտ»-ի հետ հանդիպումներին:

Մեր ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել դեռևս դեկտեմբեր ամսին, արդեն վերսկսել է մարզումները Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: Ազգային հավաքականի կիսապաշտպանը վնասվածքից հետո առաջին անգամ է մարզվել ընդհանուր խմբում:

Ռոբերտ Արզումանյանն իր նոր թիմի՝ Պերմի «Ամկար»-ի հետ նույնպես Բելեկում է: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը ղազախական «Ակտոբե»-ից տեղափոխվել է Պերմի «Ամկար» և այդ թիմի կազմում արդեն հասցրել է մասնակցել ղազախական երկու ակումբների՝ «Ատիրաու»-ի և «Օրդաբասի»-ի դեմ ընկերական հանդիպումներին:

Արաս Օզբիլիսը, ով վնասվածք էր ստացել դեռևս մայիսին, շարունակում է վերականգնումը: Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստն արդեն մարզվում է գնդակով և այս օրերին «Սպարտակ-2»-ի հետ կրկին Թուրքիայում է: Ազգային հավաքականի մյուս առաջատարը՝ մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը Իսպանիայում է, որտեղ Մոսկվայի «Սպարտակ»-ը անցկացնում է իր մարզական հավաքը:

Ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստները՝ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը՝ իրենց ակումբի՝ մակեդոնական «Վարդար»-ի կազմում մասնակցում են մարզական հավաքի Ավստրիայում:

Գևորգ Ղազարյանն առայժմ շատ խաղաժամանակ չի ստանում հունական «Օլիմպիակոս»-ի կազմում և մասնակցում է միայն Հունաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին:

Կառլեն Մկրտչյանը միացել է իր նոր թիմին՝ ղազախական «Տոբոլ»-ին, որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Այս օրերին «Տոբոլ»-ը նույնպես մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Արտակ Եդիգարյանը, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, իր ակումբի՝ «Ժալգիրիս»-ի կազմում այս օրերին մարզական հավաքի է մասնակցում Բրազիլիայում:

Արտյոմ Սիմոնյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի երկրորդ թիմի կազմում, փորձաշրջան է անցնում շվեյցարական «Ցյուրիխ»-ում:

Մեր ֆուտբոլիստն արդեն մասնակցել է նաև ընկերական հանդիպման: Մարկոս Պիզելլին «Ակտոբե»-ի կազմում մասնակցում է տարվա առաջին մարզական հավաքին, որը կավարտվի այսօր: Դրանից հետո ղազախական ակումբը կանցկացնի ևս մեկ մարզական հավաք Թուրքիայում: Էդգար Մանուչարյանն առայժմ ապաքինվում է վնասվածքից: Արթուր Սարկիսովի թիմը՝ «Վոլգա»-ն, հունվարի 19-ին, ավարտեց իր առաջին մարզական հավաքը Սոչիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում