Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է «Չիկագո Ֆայր»-ը, տեղեկացնում է izvestia-ն:
Ըստ աղբյուրի` MLS-ում հանդես եկող ակումբն արդեն իսկ պաշտոնական առաջարկով դիմել է Մոսկվայի «Սպարտակ»-ին:
Հաղորդվում է, որ ակումբը պատրաստ է վճարել Մովսիսյանին նույն գումարը, որը Յուրան ստանում է մոսկովյան ակումբում՝ տարեկան մոտ 2.1 միլիոն եվրո:
Անձամբ Մովսիսյանը դեռ չի շտապում լքել «Սպարտակ»-ը: Կայքը նշում է, որ Մովսիսյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են գերմանական «Վոլֆսբուրգ»-ը և անգլիական «Հալ Սիթի»-ն:











































