Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն ու պաշտպան Սերխիո Ռամոսը թիմի պաշտոնական կայքի միջոցով հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերում է այսօր Marca պարբերականում տարածված լուրին, ըստ որի՝ Կասիլյասն ու Ռամոսը վերջնագիր են ներկայացրել Պերեսին՝ պահանջելով Մոուրինյոյի հեռացումը, այլապես իրենք կհեռանան թիմից:
«Հանդիպում իսկապես եղել, բայց մենք որևէ վերջնագիր չենք ներկայացրել մեր գլխավոր մարզչի հեռացման վերաբերյալ:
Մեր անունները հրապարակվել են մի նյութում, որը կեղծիք է:
Միաժամանակ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել Մոուրինյոյին, որի հանդեպ մեծ հարգանք ունենք:
Դիմում ենք «Ռեալ»-ի երկրպագուներին. մենք միայն միասնցությամբ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասված է պաշտոնական հայտարարությունում:









































