Հյուսիսամերիկյան հնդկացիները կարողացել են շոկոլադ պատրաստել արդեն 770 թ., ինչը 330 տարի ավելի վաղ է, քան համարվում էր նախկինում,- գրում է ScienceNOW-ն:
Գիտնականները կերամիկայի վրա հայտնաբերել են կոֆեինի և թեոբրոմինի հետքեր: Սրանք այն նյութերն են, որոնք մտնում են կակաոյի հատիկների մեջ: Նույն նյութերի հետքերը եղել են հարևան գյուղում հայտնաբերված սպասքի վրա:
Հետազոտողները եկել են եզրակացության, որ Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքի հնդկացիները արդեն 8-րդ դարում առևտուր են արել Կենտրոնական Ամերիկայի ցեղերի հետ: Այդ բացահայտումը հերքում այն տեսությունը, որ հյուսիսային հնդկական ցեղերը չեն հարաբերակցվել իրենց մեզոամերիկյան հարևանների հետ:










































