Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է մնալ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:
Le Parisien-ի տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը պատրաստ է 55 մլն եվրո առաջարկել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ազարը 32 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում, 11 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:








































