Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Տոտենհեմ»-ի հետ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ը կներկայանա մարտական կազմով: Իսպանական ակումբի ղեկավարությունը հաստատել է, որ թիմի առաջատար խաղացողները պատրաստ են մասնակցել վերոնշյալ հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Goal.com-ի հաղորդմամբ, լոնդոնցիների հետ խաղին Մոուրինյոն «Ռեալ»-ի կազմում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների.
Պաշտպաններ` Ռամոս, Արբելոա, Պեպե, Կարվալիո, Գարայ, Մարսելո
Կիսապաշտպաններ` Լաս, Ալոնսո, Հեդիրա, Գրաներո, Կակա, Օզիլ, Դի Մարիա
Հարձակվողներ` Ռոնալդու, Իգուաին, Ադեբայոր
Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ Մոուրինյոն պնդում էր, որ Մարսելոն, Կական և Ռոնալդուն չեն մասնակցելու «Տոտենհեմ»-ի հետ հանդիպմանը:









































