Թուրքական Zaman թերթը հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել Քադաֆիի հատուկ ներկայացուցիչ Էլ Ուբեյդի հետ և նշել, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում զինադադարի կնքման համար «ընդհանուր լեզու» գտնելու ուղիների շուրջ:
Դավութօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիան մտադիր է լիբիական ապստամբների համար դաշտային հոսպիտալ հիմնել Բենղազիում` ընդգծելով, որ երեկ թուրքական երկու C-130 տիպի մարտական ինքնաթիռներ դեղորայք ու սննդամթերք են հասցրել Բենղազի:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք մեծապես կարևորում են Լիբիայում իրավիճակի կարգավորմանն ու քաղաքացիների նկատմամբ հարձակումների կանխմանն ուղղված ՆԱՏՕ-ի աշխատանքները։