Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը կգործի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Նշենք, որ կողմերը նոր պայմանագիր կնքելու շուրջ համաձայնության են եկել դեռևս դեկտեմբերի 18-ին:
Նրա ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը:










































