«Ռեն»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յան Մ՛Վիլան տեղափոխվեց Կազանի «Ռուբին»: Ֆրանսիական ակումբն իր առաջատարի տեղափոխության դիմաց կստանա 12 մլն եվրո:
Մ՛Վիլայի տեղափոխության համար պայքարում «Ռուբին»-ը գերազանցեց անգլիական ՔՓՌ-ին: Ռուսական ակումբը ֆրանսիական կողմին ավելի ձեռնտու առաջարկ արեց:
Կիսապաշտպանն իր նոր ակումբի հետ 4.5 տարվա պայմանագիր ստորագրեց: Սպասվում է, որ արդեն այսօր Մ՛Վիլան կմիանա «Ռուբին»-ին:






































