Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հուսով է, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի բացակայությունը բացասական ազդեցություն չի ունենա թիմի խաղի վրա:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը չի կարող ներկա գտնվել նաև Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մալագա»-ի դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը:
Մարզիչը պետք է նոր բուժզննում անցնի ԱՄՆ-ում և բաց կթողնի ևս 10 օր: Իսպանացի մասնագետը հարականջային թքագեղձի վիրահատության էր ենթարկվել և ոչ մի կերպ չի կարողանում ամբողջովին վերականգնվել ու միանալ թիմին:
«Վիլանովային մեր լավագույն նվերը կլինի հաղթանակը: Թող նա վստահ լինի, որ մենք չենք խնայի մեր ուժերն ու կձգտենք հաղթանակի հասնել»,- հայտարարեց Ինյեստան:









































