Իտալիայի գավաթի խաղարկության «Յուվենթուս»-ի դեմ կիսաեզրափակիչ առաջին խաղում, որ կկայանա վաղը, «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն չի օգնի իր թիմին, հայտնում է Football Italia-ն:
Գերմանացին բացակայում էր նաև «Պալերմո»-ի դեմ խաղին, քանի որ մկանային վնասվածք է ստացել, ու Վլադիմիր Պետկովիչը որոշել է 34-ամյա հարձակվողին չհայտավորել նաև գավաթային այս խաղին:
Նշենք, որ այս երկու թիմերը սկզբունքային մրցակիցներ են այս մրցաշրջանում, քանի «Յուվենթուս»-ը ընթանում է A Սերիայի առաջին, իսկ «Լացիո»-ն՝ երրորդ հորիզոնականում:










































