Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Ջեֆրի Ռոբերտսոնի «Անհարմար Ցեղասպանություն» գիրքը պետք է պարտադիր ընթերցել. The Australian

«1915 թվականին Թուրքիայում կային 15 միլիոն թուրք մուսուլմաններ և 2 մլն քրիստոնյա հայեր: Հայերն ավելի լավ կրթություն ունեին և ավելի հարուստ էին, քան թուրքերի մեծ մասը, ուստի նրանց նախանձում և ատում էին այնքան, որ կառավարությունն էթնիկ զտման ծրագիր սկսեց»,- The Australian պարբերականում գրում է հոդվածագիր Լուիս Նորան և շարունակում, որ թուրքերն արդեն փորձ ունեին՝ 1894-1896թթ. 200 հազար հայեր կոտորվել էին զինվորների ու զինված ամբոխների կողմից:

«1915 թվականի մայիսից սեպտեմբեր ավելի քան 2 մլն հայեր սպանվեցին կամ աքսորվեցին Օսմանյան կայսրությունից: Չափահաս տղամարդկանց կոտորում էին կամ ուղարկում մահվան ճամբարներ, մինչդեռ նրանց ընտանիքներին ուղարկում էին անապատով մահվան երթի: Նրանք սպանվում էին, բռնաբարվում, խեղդվում, ողջակիզվում և սովից ու ծարավից կոտորվում: Եկեղեցիները, վանքերն ու դպրոցներն ավերվում էին, ողջ նյութական գույքը՝ առգրավվում: Աղջիկները վերածվում էին սեքս-ստրուկների և դավանափոխ արվում: Ավելի քան 1.5 մլն մարդ է մահացել»,- գրում է Նորան՝ նշելով, որ թուրքական կողմը հայտնում է 600 հազար մարդու մահվան մասին, ինչպես նաև արտաքսումներն ու կոտորածը պայմանավորում քաղաքացիական պատերազմի ընթացքում պարզապես դժբախտ միջադեպերով:

Ավստրալացի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնն իր «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիմա հիշում հայերին» գրքում ներկայացնում է ապացույցներ և մանրամասներ այն պատճառներից, թե ինչու է ինքը հայերի ոչնչացումը համարում մարդկության դեմ հանցագործություն՝ Ցեղասպանություն:

Նա ներկայացնում է վկայություններ՝ դիվանագետներից, միսիոներներից, լրագրողներից, բժիշկներից ու զինվորներից: Նույնիսկ Թուրքիայի գերմանացի դաշնակիցները, հատկապես դիվանագետներն էին սարսափած այն ամենից, ինչ տեղի էր ունենում, և վիթխարի զեկույցներ էին ուղարկում Բեռլին՝ նշում է հոդվածագիրը:

Թուրքիայում օրենքը պատժամիջոցներ է սահմանում այն քաղաքացիների դեմ, ովքեր հայերի նկատմամբ իրականացվածն անվանում են Ցեղասպանություն: Նոբելյան դափնեկիր, գրող Օրհան Փամուկը մեղադրվեց, սակայն նրա միջազգային փառքը նրան դուրս պահեց բանտից՝ գրում է Նորան:

Ռոբերտսոնը կարծում է, որ Ցեղասպանությամբ պետք է զբաղվեն դատավորները, ոչ թե պատմաբանները: Նա որպես ուղեցույց ընդունում է Արդարադատության միջազգային դատարանի դեկրետը, որի համաձայն՝ ցեղասպանություն նշանակում է գործողություններ, որոնք արվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի ամբողջովին կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: Գործնականում դա նշանակում է սոցիալական համախմբվածության խաթարում (առաջնորդների և մտավորականների սպանություն), մշակութային ինստիտուտների ավերում և մշակությաին գործունեության արգելում, հարստության անցում հալածված խմբից արտոնյալ քաղաքացիներին, խմբի կողմից բնակեցված տարածքների բեռնաթափում, միջամտություն հալածված խմբի եկեղեցու գործունեությանը և սովի ու սպանությունների միջոցով այդ խմբի անդամների թվի նվազեցում:

Ռոբերտսոնը Ցեղասպանության համար մեղավոր է համարում թուրքական կառավարությանը՝ նշվում է հրապարակման մեջ:

«Ո՞վ է հիշում հայերին» ենթավերնագիրը վերապատմում է 1939 թվականին Հիտլերի դիտողությունների մասին՝ ուղղված գեներալներին, որոնց նա կարգադրել էր ողորմածություն չցուցաբերել լեհերի նկատմամբ:

«Ռոբերտսոնը մի մասն է աճող գլոբալ շարժման, որն ուղղված է Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն դասակարգելուն»,- գրում է Նորան՝ հավելելով, որ «Ցեղասպանության իրողությունն այնքան ճնշող է, որ ժխտումը Թուրքիայի կողմից ապշեցուցիչ է իր տհասությամբ և կարեկցանքի պակասով»:

«Անհարմար Ցեղասպանություն» գիրքը պետք է պարտադիր ընթերցվի նրանց կողմից, ովքեր ոչինչ չգիտեն Հայոց ցեղասպանության մասին՝ գրում է նա: «Դա վառ հիշատակություն է առ այն, որ մենք երբեք չպետք է մոռանանք մարդկության դեմ իրականացված նման հանցանքները: Շատ քիչ գրքեր կան, որ անհրաժեշտ է ընթերցել, սա դրանցից մեկն է»,- եզրափակում է հոդվածագիրը:

 

Պատրաստեց Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում