Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հովիկ Աբրահամյանից «քցված» բնակիչներին խոստացել են մինչև մայիս լուծել խնդիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատճառով 10 տարի շարունակ փողոցում հայտնված Ամիրյան 4/4-ի բնակիչների բարձրացրած աղմուկը կարծես թե հետևանք է ունեցել: Բնակիչները, մեկ ամիս առաջ այցելելով նշված հասցե, արձանագրել են, որ տեղում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվում: Մինչդեռ ամիսներ առաջ կանգուն էին միայն պատերը, չկար ոչ մի կոմունիկացիա, տեղադրված չէր անգամ վերելակներն ու դռներ-պատուհանները:
«Մենք մի քանի հոգով մեկ ամիս առաջ գնացինք և տեսանք, որ գաջապատման աշխատանքներ էին կատարվում: Բացի դրանից՝ շենքի վրա ևս երկու հարկ էր ավելացվել ու վերելակների շախտաներն են փորվել: Իսկ պրարաբն ասաց, որ 7 ամսից շենքն ամբողջությամբ կհանձնվի շահագործման, և մարդկանց բնակարանները կհանձնվեն իրենց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իր բնակարանին սպասող Վաչագան Թադևոսյանը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, այդ խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն, քանի որ մինչ այդ մի քանի տարի շարունակ խոստանում էին, որ բնակարանները շահագործման կհանձնվեն դեկտեմբերի 31-ին:

«Հիմա էլ ասում են՝ մայիս ամսին: Տեսնենք, թե այս անգամվա խոստումը որքանով իրականություն կդառնա»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս շենքում բնակարանի իրենց հերթին սպասող մարդկանցից շատերը, հույսը կտրած, վաճառել էին բնակարանի տարածքները, ընդ որում՝ բավական մատչելի գնով, քան սովորաբար վաճառվում են Ամիրյան փողոցի բնակարաններն ու տարածքները: Բնակիչների խոսքով՝ ներկայումս էլ այդ տարածքները գնած անձինք են վերավաճառում դրանք, քանի որ հույսը կտրել են, թե այդ շենքը երբևէ վերջնական տեսք կստանա: «Շենքն առաջ չի գնում, վիճակը տեսնում են, դրա համար էլ ստիպված վաճառում են»:

Մեր զրուցակից բնակիչները նաև տեղեկացրին, որ այս շենքի շինարարությունը ավարտին հասցնելու գործում կրկին ներգրավվել է մահացած պատգամավոր Մելիք Գասպարյանի որդին, որին ժամանակին Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը ստիպողաբար հեռացրել էին գործից: Սակայն բնակիչների՝ նրան ու վերջինիս մորը ուղղված դիմումները ևս անպատասխան են մնում:

Հիշեցնենք, որ այս բնակիչները փողոցում են հայտնվել այն պատճառով, որ իրենց բնակարանների տարածքը պետական կարիքների համար վերցվել է իրենցից, իսկ տեղում կառուցվել է Hotel National հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանին ու նրա որդուն, և որը նրանք ժամանակին խլել են ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանից: Այնուհետև հյուրանոցի հետնամասում շենք է կառուցվել, որտեղ բնակիչներին պետք է բնակարաններ հատկացվեին: Մինչ օրս այդ շենքի միայն պատերն են կանգուն, ներսում որևէ նորոգման աշխատանք չի կատարվել: Եվ այս պարագայում մի քանի պատկան գերատեսչությունների կողմից, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բնակիչներին ակտեր են տրվել, որ շենքի շինարարությունն ավարտված է, և այն պատրաստ է շահագործման:

Նշենք, սակայն, որ այս շենքում շահագործման է հանձնվել միայն Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող հարկաբաժինը՝ 8-րդ հարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում