Իտալիայի առաջնության թիմերում գնալով շատանում են երիտասարդ խաղացողները, ովքեր փորձում են հետ չմնալ նորաձևությունից ու համընթաց քայլել դրան:
Մի շարք ֆուտբոլիստներ փոքր ինչ միանման, բայց և տարբերվող սանրվածքներ են ընտրել, ինչն էլ գրավել է մեր ուշադրությունը: Այդ խաղացողների թվում են Նիանգը, Էլ-Շարավին («Միլան»), Պոգբան («Յուվենթուս») ու Համշիկը («Նապոլի»):









































