Դոնաթելլա Վերսաչեն, իշխանուհի Շարլենը և Atelier Versace ցուցադրության հյուրերը

Տղամարդկանց Նորաձևության շաբաթներին անմիջապես հաջորդել է Haute Couture ցուցադրությունների շարքը Փարիզում: Առաջինն իր ստեղծագործությունները ցուցադրել է Դոնաթելլա Վերսաչեն, հայտնում է spletnik.ru-ն:
Դոնաթելլան ոգեշնչվել է հայելիների փայլով, ահա թե ինչու է գործվածքների մեծ մասը զարդարված մետաղական էֆեկտով:
Սեքսուալ կտրվածքներ, թափանցիկություն ու բազմաշերտություն: Հետաքրքիր է՝ նորաձև աստղերից ո՞վ առաջինը կհմայվի այս համարձակ հագուստներով:
Ցուցադրության աստղային հյուրերը եղել են՝ իշխանուհի Շարլենը, Օլիվիա Մաննը և Քևին Քոսթները կնոջ հետ:
Atelier Versace Haute Couture գարուն-ամառ 2013 ցուցադրությունը














Ցուցադրության հյուրերը.
իշխանուհի Շարլենը

իշխանուհի Շարլենն ու Դոնաթելլա Վերսաչեն

իշխանուհի Շարլենն ու Քևին Քոսթները

Քևին Քոսթները կնոջ և Դոնաթելլա Վերսաչեի հետ

Ne-Yo-ն, Դոնաթելլա Վերսաչեն և Օլիվիա Մանն












































