Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական համաձայնվել է տեղափոխվել «Միլան» ու ընդունել վերջինիս առաջարկին:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, բրազիլացին պատրաստ է կտրուկ նվազեցնել աշխատավարձը հանուն նախկին ակումբ վերադառնալու: «Ռեալ»-ում Կական վաստակում է տարեկան 10 մլն եվրո, սակայն «Միլան»-ը 6 մլն եվրոյից ավել չի կարող տալ: Չնայած մեծ տարբերությանը, Կական համաձայնվել է նվազեցնել աշխատավարձը:
Հիմա միայն մնացել է, որ «Միլան»-ն ու «Ռեալ»-ը համաձայնության գան տրանսֆերի հարցում:











































