Sunday, 12 05 2024
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին

Ամենահրատապը 2015-ի համար

Հասարակությունը թերևս չէր հասցրել մարսել 2015 թվականի տարեմուտի հեռուստամաղթանքներն ու սեղանային կենացները լավ օրերի և հաջողությունների ակնկալիքով, երբ տարին իր առաջին իսկ դրսևորումներով հանրությանը ստիպեց վերադառնալ իրականություն, դաժան իրականություն. միջադեպեր և զոհեր հայ-ադրբեջանական սահմանում, հանցաշխարհի, այսպես ասած, հետխորհրդային կամ եվրասիական մասշտաբներով հավաք՝ Երևանում:

Եվ սա դեռ միայն սկիզբն է, տարվա ընդամենը առաջին շաբաթը: Իսկ առջևում դեռ մի քանի տասնյակ այլ շաբաթներ են:

2015 թվականն ըստ էության իր առաջին իսկ շաբաթվա միջոցով ցույց տվեց, թե ինչ վիճակում է Հայաստանի Հանրապետության իմունային համակարգը: Ավելի ճիշտ՝ ցույց տվեց, որ այն ընդհանրապես չկա: Որ իմունային համակարգ չկար իշխանությունների մասով՝ պարզ էր դեռ տասնամյակ առաջ, նույնիսկ արդեն մոտ երկու տասնամյակ առաջ: Անցնող 2014 թվականին ակնհայտ դարձավ, որ Հայաստանն իմունային համակարգ չունի նաև, այսպես ասած, ընդդիմության մասով: Դրա ազդեցությանը մենք ականատես եղանք 2014 թվականի ողջ ընթացքում կամ երևի թե նաև ավելի շուտ, երբ ըստ էության աննկատ անցան Հայաստանի համար գերկարևոր երկու իրադարձություններ՝ եվրաասոցացման գործընթացը, իսկ հետո դրա տապալումն ու Եվրասիական միությանն անդամակցության գործընթացը:

Նախ՝ առաջինի դեպքում գործընթացը ուղեկցվեց քաղաքական բացարձակ անտարբերությամբ և բանավեճի ու քննարկումների բացակայությամբ: 2012 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարանում տեղեր ստացած ուժերի գերակշիռ մասը այդպես էլ որևէ դիրքորոշում չարտահայտեց եվրաասոցացման գործընթացի կապակցությամբ: Եվ սա այն դեպքում, երբ հետագայում պարզվեց, որ այս ուժերը Եվրասիական միության ուղղությամբ կատարված շրջադարձի կողմնակիցներ են, իսկ իրենց լոյալ լրատվամիջոցներով տարածում էին նույնիսկ, որ եվրաասոցացման գործընթացը Հայաստանին կանգնեցրել է վտանգների առաջ, բարկացրել Ռուսաստանին և ստիպել Մոսկվային համագործակցության գնալ Ադրբեջանի հետ:

Մի կողմ թողնելով այս պնդումների ռացիոնալությունը՝ այնուհանդերձ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ դեպքում այս մտայնությունը տարածող քաղաքական ուժերը երեք տարի շարունակ կես բառով անգամ չէին նախազգուշացնում իրենց քաղաքական հայտարարություններով, դեմ չէին արտահայտվում եվրաասոցացմանը: Ավելին՝ նույնիսկ կարծես թե հերթ էր գոյացել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու համար:

Եվ ահա, ինչպես մեկ գիշերում Սերժ Սարգսյանը եվրոպական ուղղությունից հայտնվեց եվրասիական ուղղության վրա, այդպես էլ մեկ գիշերում պարզվեց, որ մյուս քաղաքական ուժերն էլ կանգնած են նույն ուղղության վրա և արդեն հերթ են կանգնած Կրեմլի առաջ՝ փորձելով համոզել Մոսկվային, որ հենց իրենք ավելի լավ կծառայեն կայսրության շահերին և կապահովեն կայսրության լեգիտիմություն Հայաստանում:

Եվ այս ամենը Հայաստանի համար գերկարևոր հարցերի, ճակատագրական հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են երկրի ոչ միայն քաղաքական, այլև ըստ էության քաղաքակրթական կողմնորոշմանը, որովհետև այստեղ խնդիրը քաղաքական կողմնորոշումը չէ: Այսինքն՝ դրված չէր Ռուսաստանի հետ հարաբերություններից, հետխորհրդային տարածքում սերտ կապերից հրաժարվելու խնդիր և այլն: Խնդիր էր դրված գտնել Հայաստանի տեղը քաղաքակրթական միջավայրում:

Ինչ խոսք, հարկ է նշել նաև, որ այս խնդիրը Սերժ Սարգսյանը չէ, որ դրել էր: Նա ընդամենը լուծում էր իր իշխանության խնդիրը և որոնում առավելագույն ազդեցիկ և արդյունավետ հովանավոր՝ ներքին լեգիտիմությունից բացարձակապես զուրկ այդ իշխանության համար: Սակայն ընդհանուր առմամբ այս գործընթացը ազդելու էր Հայաստանի վրա ընդհանրապես, և եթե Հայաստանի հասարակությունը չի կարողանում լուծել ժողովրդական իշխանության, սահմանադրական կարգի հաստատման խնդիր, ապա գոնե ոչ ժողովրդական, ոչ սահմանադրական իշխանության քայլերի պարագայում հասարակությունը պետք է առաջնորդվի այդ քայլերում անգամ սեփական շահերի առավելագույն պաշտպանվածության սկզբունքով:

Իսկ այս հարցում գերկարևոր դեր ունի ընդդիմությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ: Որովհետև ընդդիմության առկայության պարագայում Հայաստանը հնարավորություն կունենար լիովին այլ պատկեր ստանալ արտաքին քաղաքական բախտորոշ զարգացումներում: Թեև մյուս կողմից՝ ընդդիմության առկայությունը նաև ներքին հարցերում կբերեր լիովին այլ իրավիճակների: Սակայն դրա համար կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ընդդիմություն և իշխանություն բևեռները չլինեն միևնույն համակարգի երկու բաղադրիչները, ծնված ու սերված չլինեն միևնույն տնտեսա-քաղաքական համակարգից, միևնույն արժեհամակարգից և չաղոթեն միևնույն արտաքին հովանավորի առաջ:

Հայաստանի համար ընդհանրապես հրամայական է որևէ արտաքին հովանավորի առաջ չաղոթող, այլ ընդամենը արտաքին այս կամ այն սուբյեկտին իրական և բովանդակային գործընկերություն առաջարկող քաղաքական շրջանակների ձևավորումը, քաղաքական ընդդիմության ձևավորումը, որը հասարակությանը գաղափարական, հայեցակարգային, սկզբունքային այլընտրանքներ կներկայացնի և՛ արտաքին ու ներքին հարցերի, և՛ ընդհանրապես գործունեության մեթոդաբանության և հանրային ու քաղաքացիական պայքարի փիլիսոփայության և ուղենիշների առոմով:

Այդ խնդիրը հասարակության համար 2015 թվականի եթե ոչ՝ ամենահրատապ, ապա ամենակարևոր խնդիրներից մեկն է: Եթե դրա լուծման ուղղությամբ արձանագրվեն դրական միտումներ, ապա 2016 թվականի առաջին շաբաթը անկասկած կունենա լիովին այլ պատկեր, քան 2015 թվականինն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում