Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինչո՞ւ է փակվել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը

NDI-ը՝ National Democratic Institute-ը, ավելի շուտ` ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, փակվում է: Այս լուրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց կազմակերպության ղեկավար Գեղամ Սարգսյանը:

Սա բավականին հետաքրքիր քայլ է, հատկապես եթե հիշենք, որ կազմակերպությունն աշխատում է հիմնականում քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ: Միջազգային դոնոր կազմակերպությունների՝ հիմնականում USAID-ի կամ ամերիկյան ֆինանսական միջոցներով աշխատող այդ կազմակերպությունն իր կառույցներն ունի հետխորհրդային, ասիական, աֆրիկյան և որոշ ամերիկյան երկրներում: Այսինքն՝ այն երկրներում, որտեղ մեծ են ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Իսկ թե ինչու է փակվել հայաստանյան NDI-ը, մեզ հետ հեռախոսազրույցում պատմում է Գ.Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ ձեր գրասենյակը փակվում է:

– Չի փակվում, դադարեցնում է իր գործունեությունը:

– Իսկ դա չի՞ նշանակում, որ փակվում է:

– Ոչ: Դա նշանակում է, որ ֆինանսական խնդիրների, գումարներ չլինելու պատճառով դադարեցնում է իր գործունեությունը: Մեր հիմնական հովանավորը USAID-ն էր, հիմա այդ կազմակերպության կողմից ֆինանսավորում չունենք, բայց հույս ունենք, որ ապագայում կլինի: Առայժմ մեր աշխատանքներն անորոշ ժամանակով կսառեցնենք, մինչև գումարներ կլինեն: Ավելացնեմ նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ USAID-ի գումարներից չենք օգտվում, օգտվում ենք National endowment of democracy՝ Ժողովրդավարության աջակցության հիմնադրամ կոչվող կազմակերպության ֆինանսավորումից: Իսկ USAID-ն առայժմ գումարներ չունի, և երբ գումար կլինի, մեզ տեղյակ կպահեն, և մենք կմասնակցենք նրանց կողմից առաջարկվող մրցույթին ու կշարունակենք մեր գործունեությունը: Բայց թե դա երբ կլինի՝ չեմ կարող ասել:

– Բայց USAID-ն Հայաստանում չի դադարեցնում իր ծրագրերը, նույնիսկ տեղեկություններ կան, որ որոշ ուղղություններով ֆինանսավորումն ավելացնում է:

– Իհարկե չի դադարեցնում: Հիմա նրանց հիմնական, առաջնահերթ խնդիրներից մեկը տեղական, և ոչ թե միջազգային կազմակերպություններին աջակցելն է: Բայց միայն մենք չենք այս վիճակում, կան նաև միջազգային այլ կազմակերպություններ, որոնց գումարները նույնպես պակասել են:

– NDI-ը քաղաքական կազմակերպությունների հետ էր աշխատում: Հնարավո՞ր է, որ USAID-ն համարում է, թե ձեր կազմակերպության աշխատանքն այդ ոլորտում այնքան էլ արդյունավետ չէ, այդ պատճառով էլ դադարեցնում է ֆինանսավորումը:

– Ես այդպես չեմ կարծում: Հավանաբար, սա ինչ-որ ժամանակավոր որոշում է, որովհետև առջևում ընտրություններ կան, ու թե՛ կուսակցությունների հետ աշխատանքը, թե՛ քարոզարշավների կազմակերպմանն ուղղված աջակցությունը և նման այլ խնդիրները, ինձ թվում է, ժամանակին կդառնան ավելի կարևոր խնդիր, քան այս պահին է:

– Հնարավո՞ր է, որ Ձեր ղեկավարած կազմակերպության ֆինանասավորման դադարեցումը կապ ունի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ. չէ՞ որ ձեր կազմակերպությանը ֆինանսավորող աղբյուրները կամ երկրներն ու ԵՏՄ-ն տարբեր բևեռներ են:

– Ես չեմ կարծում, որ այդ հանգամանքն ուղղակի կապ ունի: Ես նաև չեմ կարծում, որ դոնորների և ԱՄՆ կառավարության համար Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը մեծ անակնկալ է եղել: Համենայնդեպս, իմ կարծիքով, դա անակնկալ չէր:

– Գուցե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ԱՄՆ-ում ՀՀ քաղաքական կազմակերպությունների հետ աշխատելու նախկին մեծ ցանկությո՞ւնը չկա, չէ՞ որ այդ անդամակցությամբ Հայաստանն ընդգծել է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը:

– Ես չեմ կարող նման հարցին պատասխանել, դուք շատ ավելի խոր հարց եք տալիս: Ես չեմ կարծում, որ Հայաստանի հետ խզվում են կապերն ընդհանրապես: Հնարավոր է՝ Հայաստանը ժամանակավորապես ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնի, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում:

– Իսկ USAID-ն չի՞ պատճառաբանել, թե որն է NDI-ի ֆինանսավորման դադարեցման պատճառը:

– Պատճառաբանում է, որ մեր աշխատանքներն այս պահին իր համար գերակայություն չեն: Գերակայություն համարում են տեղական կառույցներին աջակցելը:

– NDI-ը ընդգրկուն մասնակցություն կամ դեր է ունեցել Ուկրաինայում տեղի ունեցած գործընթացներում: Հնարավո՞ր է, որ հայաստանյան կազմակերպության դոնորները հասկացել են, որ մեր երկրում նման փոփոխություններ չեն լինի, այդ պատճառով էլ առայժմ դադարեցնում են կազմակերպության ֆինանսավորումը:

– Ոչ, այդպիսի բան գոյություն չունի: Ընդհակառակը, ի տարբերություն շատ երկրների, այդ թվում, օրինակ, Տաջիկստանի կամ Ադրբեջանի, որտեղ մենք շատ դժվարություններ ենք ունեցել, Հայաստանում իշխանությունները մեր առջև երբեք աշխատելու խոչընդոտ չեն դրել: Իսկ մեր դռները բաց են եղել բոլորի՝ և՛ իշխանական, և՛ ոչիշխանական ուժերի համար: Եվ ովքեր մեր աջակցության ու խորհրդի կարիքը զգացել են, ստացել են մեր գրասենյակից:

– Երբվանի՞ց է NDI-ը գործում Հայաստանում:

– Գրասենյակը գործում է 1995 թվականից և կշարունակի գործել մինչև փետրվարի վերջը: Այս ընթացքում, ճիշտ է, ինչ-որ խնդիրներ եղել են, բայց երբեք չի դադարեցրել աշխատանքը: Իսկ վերջին հինգ-վեց տարիներին ընդհանրապես խնդիրներ չեն եղել:

– Իսկ ո՞րն էր NDI-ի գործունեության դերն ու նպատակը Հայաստանում:

– NDI-ի հիմնական առաքելությունը ժողովրդավարական ինստիտուտներին, այդ թվում և հասարակական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելն էր: Տարիներ շարունակ և՛ ընտրությունների ժամանակ, և՛ ընտրությունների միջև ընկած հատվածում մենք կատարել ենք այդ աշխատանքը՝ համագործակցելով թե՛ խոշոր քաղաքական կուսակցությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ: Վերջին մի քանի տարիներին մեր հիմնական ուշադրության կենտրոնում են եղել երիտասարդները, այսինքն՝ քաղաքական սերնդափոխության հարցը, նաև կանանց վերաբերող ծրագրերը: Կարծում եմ՝ մինչև այս պահը մենք մեր առաքելությունը հաջող ենք կատարել, և հույս ունեմ, որ կշարունակենք այդ աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում