Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ գոհ է մնացել ազգային առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացած «Վերդեր»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Գերմանիայի գործող չեմպիոնները ջախջախիչ` 5:0 հաշվով հաղթանակ են տարել բրեմենյան թիմի նկատմամբ:
«Մեր թիմը ֆանտաստիկ է մեկնարկել երկրորդ փուլում: Այս խաղում որոշիչն այն էր, որ մենք կարողանում էինք պաշտպանությունից արագորեն հարձակման անցնել: Շատ իրավիճակներում սաներս պատշաճ մակարդակ ցուցադրեցին: Խոսքս, մանավանդ, երկրորդ խաղակեսի մասին է»,- հայտարարել է Կլոպը:







































