Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան անձամբ է բռնաբարել բանտարկյալներին: Նման հայտարարություն է արել Գլդանի բանտում կալանավորների կտտանքների մասին սկանդալային տեսանյութերի հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեն:
«Վեցերորդ բանտի բացման օրը, երբ տեղի ունեցավ, այսպես կոչված, բանտային ապստամբությունը, Բաչո Ախալայան անձամբ է ներկա գտնվել և մասնակցել բանտարկյալներին ծեծելու և կտտանքների ենթարկելու փաստերին և անձամբ է բռնաբարել նրանց: Այդ կադրերը նկարահանել է Պատիժների կատարման դեպարտամենտի մամլո կենտրոնը»,- «Մաեստրո» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Բեդուլաձեն:
Նա նշել է, որ Բաչո Ախալայան տարել է տեսաժապավենները:
Հիշեցնենք, որ Բեդուկաձեն մի քանի օր առաջ է Վրաստան վերադարձել և դատարանի կողմից գրավի դիմաց ազատ արձակվել:









































