Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Բոլոնիա»-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր թիմի՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով առաջին եռյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունների մասին, ինչն իր թիմին հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը:
«Այս մրցավազքին բազմաթիվ ակումբներ են մասնակցում: Մենք նույնպես պայքարելու ենք: Երբ թիմը նման փոփոխություններ է կրում մրցաշրջանից առաջ, նման արդյունքն անակնկալ չի դառնում:
Նախորդ տարիներին բազմաթիվ հանրահայտ ակումբներ են զրկվել ՉԼ-ում հանդես գալու հնարավորությունից: Հնարավոր է՝ եկել է «Միլան»-ի հերթը»,- հայտարարեց Ալեգրին:











































