Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Վանաձոր քաղաքի քիմիական գործարանում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է հնչել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է:
Ըստ տեղեկությունների` կան նաև վիրավորներ: Այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական խումբը Վանաձորի ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ ժամանում են դեպքի վայր:
shamshyan.com-ը հայտնում է, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ-քննչական խմբերը` մարզի ոստիկանապետ Անուբաղ Ղամբարյանի և մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը 22-ամյա Դավիթ Ասատրյանն էր, ով նշված գործարանում աշխատում էր որպես «գազավիկ»: Մահացածի մարմինը պայթյունի հետևանքով մասերի է բաժանվել:
Ոստիկանությունը նաև ճշտել է, որ այլ զոհեր չկան:








































