Քիչ առաջ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը: ՀՀ ոստիկանապետի հրամանով Ա.Իսրայելյանը նշանակվել է Աշտարակի բաժնի պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Շամիրյանը նշանակվել է Ավանի բաժանմունքի պետ` ազատվելով ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:
Այս պահին Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Աշոտ Միրիջանյանը և Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցներին են ներկայացնում Աշոտ Շամիրյանին:









































