Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Արիեն Ռոբենին: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, մասնավորապես, նշել է, որ հոլանդացին հաղթահարել է անհատականության դրսևորումները:
«Ռոբենը շատ փոխվել է և այլևս անհատականության խորհրդանիշ չէ խաղադաշտում:
Ինչ վերաբերում է «Բավարիա»-ի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում մեր ելույթներին, ապա մեր գլխավոր մրցակիցը Մադրիդի «Ռեալ»-ն է»,- Jutarnji-ը մեջբերում է Լամի խոսքերը:











































