Ծննդյան տոների նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհավորել է թիմի վաղեմի երկրպագուին` Ֆինկին, ով բաժանորդագրություն ունի 1945 թվականից:
Երկրպագուին շնորհավորելու համար նրան այցելել է «կարմիր սատանաներ»-ի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս թիմի դեսպան Բրայան Ռոբսոնը: Պարոն Ֆինկը ստացել է ակումբի մարզաշապիկ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Պատասխանելով հարցին, թե որն է եղել ամենահիշարժան պահը «Օլդ Թրաֆորդ»-ում, երկրպագուն խոսել է 1957 թվականին տեղի ունեցած Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության հանդիպումը, որի քառորդ եզրափակչի շրջանակներում «Յունայթեդ»-ը 3:0 հաշվով առավելության է հասել «Ատլետիկ»-ի նկատմամբ:









































