Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Նախագահական շտաբի գաղափարական պետը ես եմ լինելու. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը չի կրելու ձևական, ֆորմալ, ուղղահայաց կառուցվածք: Լինելու է շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ, որը կարտացոլվի շտաբի կառուցվածքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր նախընտրական քարոզչությանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր նախնական քննարկում տեղի կունենա, իսկ կիրակի տեղի կունենա պաշտոնական նիստը, կհայտարարվեն թե՛ գործառութային, թե՛ ֆունկցիոնալ պատասխանատուները և հավաքական պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքները:

«Քարոզարշավի պատասխանատուն ես եմ լինելու մի շարք ուժերի զորակցությամբ, իսկ կիրակի օրը կհրապարակենք ամբողջ կազմը: Երկուշաբթի օրը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կլինի Ազատության հրապարակից: Շտաբների քանակը ընթացս կորոշվի, մենք արդեն ունենք մի քանի գործող գրասենյակներ, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը:

Քարոզարշավի ընթացքում մենք կտանենք մեր հետագիծը, մեր քարոզարշավը շատ անմիջական է լինելու դեպի գյուղը և քաղաքը, առանց կաշկանդվածության, բնական կերպով»,- մանրամասնեց բանախոսը՝ շարունակելով, որ յուրաքանչյուր մարզ կունենա իրեն սպասարկող կամավորական խումբը, կունենան ներկայացուցիչներ բոլոր ընտրատեղամասերում և կտանեն իրենց խոսքը վաղվա Հայաստանի մասին:

Անդրադառնալով Հայաստանների մասին իր մեկնաբանության հասցեին հնչած քննադատություններին՝ նա ուղղեց տարընթերցումը. «Հայաստանը մեկն է, հայրենիքը մեկն է, ես համարում եմ, որ ունենք մեկ հայրենիք: Երբ կա չարակամություն, մարդիկ սեփական ասելիք չունեն, կառչում են ուրիշի խոսքից:

Բոլոր դեպքերում, մենք ունենք մեկ Հայաստանի տարբեր պատկերների միջև ընտրություն՝ դե ֆակտո և դե յուրե ՀՀ-ի, ստվերի և լույսի միջև ընտրություն: Սրանք ընտրություններ են, սրանք չեն նշանակում, որ ունենք տարբեր երկրներ և հայրենիքներ: Եթե իմ պահվածքից չեն հասկացել, որ ՀՀ-ն մեկն է, ունենք ընտրություն՝ ՀՀ-ի տեսակների միջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում