Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն հարցազրույց է տվել գերմանական լրատվամիջոցներին և հայտնել, թե ինչու է «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախապատվություն տվել հենց իր ակումբին:
«Գվարդիոլան և նրա գործակալն ուսումնասիրել են իսպանացի մասնագետի ծառայություններով հտաքրքրված բոլոր ակումբների առաջարկները: Սակայն «Բավարիա»-ում տիրում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ավանդույթը, լրջությունը, հավատարմությունը:
Ֆուտբոլը մեծ դեր է խաղում մեր ակումբում: Եվ բոլոր այդ արժեքները նպաստեցին, որ Պեպը գերադասեց «Բավարիա»-ն: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Գվարդիոլան ասաց, որ անչափ երջանիկ է»,- հայտնել է Ռումենիգեն:






































