Լիբիայի արևմտյան Զինթան քաղաքում սկսվել է Ջամահիրիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ Ալ-Իսլամի նկատմամբ դատավարությունը,- հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Ըստ լիբիական դատախազության տվյալների՝ առաջին լսումների ժամանակ մեղադրյալին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել՝ կապված անցյալ տարի Միջազգային քրեական դատարանի փաստաբանների այցի հետ: Նա մեղադրվում է ՄՔԴ-ի ներկայացուցիչներին փաստաթղթերի տրամադրման մեջ, որոնք պետական կարևորություն ունեն և կապված են ազգային անվտանգության ոլորտի հետ,- հայտարարել է Տահա Բաարան:
Դատարանի հաջորդ լսումները նշանակված են այս տարվա մայիսի 2-ին:
ՄՔԴ-ն շարունակում է պնդել Հաագային Սեյֆ Ալ-Իսլամի արտահանձնման վրա, քանի որ միջազգային կազմակերպության աշխատակիցների կարծիքով՝ Լիբիայի իշխանությունները ի վիճակի չեն ապահովել անկողմնակալ վճռի կայացում: Քադաֆիի որդու առավելագույն պատիժը Հաագայում ցմահ ազատազրկումն է, այն դեպքում, երբ հայրենիքում նրան, ամենայն հավանականությամբ, մահապատիժ է սպասվում:










































