Բրիտանացի երաժիշտները, որոնց թվում՝ Stereophonics խումբը և Simply Red-ի նախկին վոկալիստ Միք Հաքնելը, կփորձեն հասնել The Beatles-ի նվաճումներին և փետրվարի 11-ին վերաձայնագրել այդ խմբի առաջին Please Please Me հավաքածուն մի քանի ժամվա ընթացքում նույն ձայնագրման ստուդիայում, որտեղ որ «բիթլներն» են ձայնագրվել:
Երաժիշտները կունենան ընդամենը 12 ժամ: Նույնքան ժամանակ է հարկավոր եղել լեգենդար լիվերպուրյան խմբին, որպեսզի մեկ մոտեցմամբ ավարտեն իրենց առաջին սկավառակի ձայնագրությունը:
Այս տարի հավաքածուն կնշի իր 50-ամյակը: Այն ստեղծվել է Abbey Road ստուդիայում, որտեղ հետո երկար տարիներ աշխատել են Beatles-ի անդամները: Ժամանակակից բրիտանացի երաժիշտները կփորձեն կրկնել ձեռքբերումը և կկատարեն երգերը նույն հերթականությամբ, ինչ-որ Please Please Me-ում: Դրա հետ մեկտեղ ձայնագրությունը տեղի կունենա նույն ստուդիական շինությունում:
Ամբողջ գործընթացը հեռարձակվելու է ռադիոյի ուղիղ եթերում, դրա հիման վրա պատրաստվելու է փաստագրական ֆիլմ, որի ստեղծմանը կմասնակցեն կեսդարյա վաղեմության ձայնագրության վկաները:








































