Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Ռեբեցը բացատրում է՝ ինչու է «Հրվ․կովկասյան երկաթուղիները» վնասով աշխատում

ՀԿԵ-ն կրկնակի ավելի կոնցեսիոն վճարներ է անում Հայաստանում՝ բացի այն վնասներից, որոնք ՀՀ կառավարությունն է մասնակիորեն փոխհատուցում: Այս մասին այսօր ասաց ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչու է ՀԿԵ ՓԲԸ-ն վնասով աշխատում և ինչպես է վերաբերվում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցին:

Նա նշեց, որ կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է փոխհատուցի ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների մի մասը: Իսկ այդ վնասների ծավալը, ըստ նրա, կախված է ուղևորափոխադրումների ծավալից, իսկ վերջինս էլ ձևավորվում է պատվերի արդյունքում, որը ներկայացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

«Այդ համաձայնագրի համաձայն՝ տարբեր ժամանակներում տարբեր չափաբաժիններով է ակնկալվում փոխհատուցումը, երեսուն տոկոսից ավելի փոխհատուցում չկա, հաջորդ տարի վնասների 30 տոկոսը պետք է փոխհատուցվի: Ամեն տարի ընկերությունը ներկայացնում է աուդիտորական հաշվետվություն, վնասների հաշվարկ, ծախսերի հաշվում, և այդ աուդիտորական հիմքերի հիման վրա ներկայացվում են փոխհատուցման տվյալները»,- ասաց Ռեբեցը՝ ներկայացնելով վնասների և ՀՀ կառավարության փոխհատուցելիք գումարի թվային տվյալներ:

Նա նաև ասաց, որ Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցին հիմնավոր կերպով պատասխանել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: ՀԿԵ ՓԲԸ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ պարբերաբար գումարներ են վճարվում՝ անկախ հարկերից, այսինքն՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2009-2013թթ. ընթացքում ուղևորափոխադրումներից վնասների փոխհատուցման գծով կուտակված պետության ընդհանուր պարտքը կազմում է 818,8 մլն դրամ, այն դեպքում, երբ ՀԿԵ-ն իր հերթին վճարել է 1,7 մլրդ դրամ կոնցեսիոն վճարներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ու առաջարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրում որպես առանձին թեմա (ծրագրային հարց) ներառել և մանրամասն քննության առարկա դարձնել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կրած վնասների իրական չափերը: Առաջարկությունը հիմնավորվել էր նրանով, որ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից սուբսիդավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասները: Մասնավորապես, ըստ տարիների սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը. 2011՝ 167 մլն ՀՀ դրամ, 2012՝ 155 մլն ՀՀ դրամ, 2013՝ 328 մլն ՀՀ դրամ, 2014՝ 536,5 մլն ՀՀ դրամ, 2015՝ 496,5 մլն ՀՀ դրամ: Այսինքն՝ 2011-2014 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել էր և մտահոգել անկախ պատգամավորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում