Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը USA Today-ի հետ զրույցում խոստովանել է, որ պայմանավորված խաղի մասնակցելու համար 2006 թվականին իրեն 100.000 դոլար են առաջարկել: Նովակը մերժել է առաջարկը:
Նա նաև խոստովանել է, որ պայմանավորված խաղերի խնդիրը թենիսում դեռևս գոյություն ունի:
«Նման խաղերը հեղինակազրկում են մեր մարզաձևը: Այն չպետք է տեղ ունենա սպորտում, բայց իրական կյանքում ամեն ինչ այլ է»,- հայտարարել է Ջոկովիչը:









































