Գերմանիայի կենտրոնական բանկը՝ Բունդեսբանկը, հայտարարել է թղթադրամ կեղծողների դեմ պայքարում Բանգլադեշին ցուցաբերվող օգնության դադարեցման մասին՝ Դաքքայում թղթադրամներ կեղծելու համար կառավարության նախատեսած մահապատժի պատճառով:
Բունդեսբանկում օրինագիծը համարել են «չափազանց խիստ»՝ կոչ անելով օրենսդիրներին մերժել այն:
BBC-ն հայտնում է, որ ծրագիրը փոխանցվել է կեղծիքների դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովին:
Առայժմ Բնգլադեշի խորհրդարանը չի հաստատել այդ օրինագիծը:










































