Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմեդ Ռեզա Ռահիմին Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Խալքիի հետ հանդիպման արդյունքների հիմա վրա հայտարարել է, որ Իրանը Սիրիայում կկառուցի ՋԷԿ և Դամասկոսի համար 1 մլրդ դոլարի վարկային գիծ կբացի։
Ռահիմին հայտարարել է, որ «Իրանը ջանք չի խնայի Սիրիայի ժողովրդին և կառավարությանը ահաբեկչական դավադրությունից պաշտպանելու գործում»։
Ռահիմին ասել է, թե Արևմուտքը տնտեսական պատերազմ է վարում Սիրիայի դեմ, որին դիմակայելու համար երկու բարեկամ երկրները պետք է ամրապնդեն իրենց գործընկերային հարաբերությունները։
«Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Իրանը Սիրիայում կկառուցի 600 ՄՎտ հզորությամբ ՋԷԿ և ռազմական գործողություններից տուժած նավթագազային ոլորտների համար սարքավորումներ կմատակարարի։
Սիրիան առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իրանից ֆինանսական խոշոր օգնություն է ստացել։






































