Հելսինկիի շրջանային դատարանը Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչության գործով վճիռ է կայացրել, գրում է TASS-ը:
Դատական գործընթացը սկսվել է սեպտեմբեր ամսին, չորս մարդ մեղադրվում են Արևելյան Աֆրիկայում գործող «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության համար գումարներ հավաքելու և դրանք հասցեատիրոջը ուղարկելու մեջ:
Գործի գլխավոր մասնակիցը մեկ տարի չորս ամիս պայմանական ազատազրկման է դատապարտվել, նա դատապարտվել է ոչ միայն ծայրահեղական խմբավորմանը ֆինանսավորելու, այլև պոտենցիալ ահաբեկիչներ հավաքագրելու և նրանց ահաբեկչությունների պատրաստելու համար: Գործի երեք այլ մասնակիցներ պայմանական հինգ ամսվա ազատազրկման են դատապարտվել:
Հայտնի է, որ հանցագործները ավելի քան 3 հազար եվրո են հավաքել՝ լավ գիտակցելով, թե ինչի վրա են ծախսվելու այդ գումարները: Դրանից բացի, կասկածյալներից մեկը, որն արդյունքում չնչին պատիժ է ստացել, «Աշ-Շաբաբ»-ի շարքերն է ներգրավել իր եղբորը, ինչպես նաև պլանավորել է իր անչափահաս զարմիկի առևանգումը: Տղային ահաբեկչական ակտեր կատարելուն պատրաստելու նպատակով պետք է ուղարկեին ճամբար: Մեղադրայլները հերքում են 2008-2011 թթ. հանցագործություններին իրենց մասնակցությունը:
Քրեական ոստիկանությունը գործը սկսել է հետաքնել 2011թ.: Հետաքննության ընթացքում հարցաքննվել են վեց մեղադրայլներ և գրեթե 40 վկաներ: Երկու կասկածյալներ բաց են թողնվել ապացույցների անբավարար լինելու պատճառով:






































