«Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանթը խոստովանել է, որ «Օքլահոմա»-ի հետ խաղից առաջ հանդիպել է մրցակցի առաջատար Քևին Դյուրանթի հետ:
«Լավ ենք ճանաչում միմյանց: Մեր խոսակցությունը չէր վերաբերում Քևինի՝ «Լեյքերս» հավանական տեղափոխությանը: Փորձում էինք հասկանալ՝ ինչպես ենք խաղալու միմյանց հետ, բացի այդ, օգտվեցինք շփվելու հնարավորությունից:
Քևինը ձգտում է անընդհատ նոր բան սովորել, ինչպես ես: Նա չի ամաչում տալ, հնարավոր է, պարզ հարցեր:
Դյուրա՞նթը. կարիերայիս ավարտը կախված է միայն իմ ֆիզիկական վիճակից»,- Բրայանթի խոսքերը մեջբերում է ESPN-ը:








































